Հիվանդանոցում զոհված զինվորների մայրերից առաջին հղիին են ընդունել
Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին, ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:
«Վստահ եմ, որ ամեն օրվա հետ նրանց թիվն ավելանալու է: Էս էն պահն է, երբ չգիտես ժպտաս թե լացես»,- գրել է բժիշկը։
Նա հայտնել է, որ հղիությունը գրանցվել է առանց բժշկական միջամտության։ «Բոլոր նման ընտանիքների համար գործում է պետական ծրագիր»,- գրել է նա: