Իսրայելի վարչապետի որդին Էրդողանին պատասխանել է Քուրդիստանի դրոշով

Netanyahu

 Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Նեթանյահուի որդին իր «Թվիթերի» էջում հրապարակել է Քուրդիստանի դրոշը՝ կից նշելով Էրդողանի թվիթերյան էջի հղումը։ Այս հրապարակումը վրդովմունքի մեծ ալիք է առաջացրել թուրքական մամուլում:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Նեթանյահուի որդին միջամտում է Թուրքիա-Իսրայել քաղաքական հակամարտությանը։ Ավելի վաղ Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, նշել էր․ «Ես նրան նաև կհիշեցնեմ Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։

Ձեզ կհետաքրքրի...