ԱՄՆ-ն կապահովի Իսրայելի ռազմական գերազանցությունը. Պենտագոնը` իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման մասին

Gerazancutyun

ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելը Պաղեստինի հետ հակամարտությունում ինքնապաշտպանության իրավունք ունի, ինչի համար կապահովի նրա ռազմական գերազանցությունը: 

Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում:  

Նշվում է՝ Պենտագոնում կայացած հանդիպման ժամանակ Իսրայելի ՊՆ քաղաքական և ռազմական վարչության տնօրեն Զոարա Պալտին և ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Կոլլը «դատապարտել են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ իրականացված ահաբեկչությունները և ընդգծել Միացյալ Նահանգների աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», — ասվում է ամերիկյան պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: 

Կոլլն ընդգծել է «ԱՄՆ Պաշտպանության նախարարության շարունակական աջակցությունը Իսրայելի որակյալ ռազմական գերազանցություն», ինչպես նաև ամերիկյան վարչակազմի հույսը խաղաղության վերականգնման հարցում: 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Իսրայելի հարձակումները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիրքերին «չափազանց կտրուկ» չի համարում, քանի որ դրանք արվում են ի պատասխան Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարձակումների:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...