ՆԻԿՈԼԸ ՍԱ ՍԱՐՔԵԼ Է ԱԼԻԵՒԻ ՁԵՌՔՈՎ, ՈՐՊԵՍԶԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԻ

Hetadzqum

 «Ինչ երաշխիք կա, որ բարձունքում, ինչպես ասում է Անդրանիկ Քոչարյանը, որտեղ նստած են 250 հոգի, որ 250 հոգի էլ Հայաստանի քաղաքներում նստած չեն»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը. «Մի ամբողջ գիշեր կարող էին գալ Վայք, մյուս օրը բոլորը Գորիսով զբաղվեին, իրենք Վայքից կամաց-կամաց գային։ Միգուցե ինքն է զանգել Ալիևին, որ մի բան արա Քոչարյանը գալիս է։ Ես սպասում եմ, որ երկուշաբթի-երեքշաբթի օրը ռազմական դրություն մտցնի»։

Գառնիկ Առաքելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանում է, որ Հայաստանը կործանման եզրին է. «Աթոռը սղում է իր տակից։ Բայց մեզ էլ է տանում։ Դու մի փրկություն ունես գնաս ու Ազգային անվտանգության ծառայություն և հանձնվես։ Նիկոլը չկա, վերջացել է։ Նիկոլը սա սարքել է Ալիևի ձեռքով, որպեսզի ընտրությունները հետաձգի»։

Ձեզ կհետաքրքրի...