Ավստրիայի ԱԳՆ-ն պատասխանել է Էրդողանի «նզովքին»

Patasxan

 Փրփրած բերանով չես լուծի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը, հարկ Է, որ Թուրքիան ավանդ ներդնի իրադրության ապաԷսկալացման գործում: Այդ մասին մայիսի 17-ին հայտարարել Է Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ալեքսանդեր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «նզովքը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավստրիայի ԱԳ նախարարի հայտարարության տեքստը հայտնվել Է ՌԻԱ Նովոստիի տնօրինության ներքո: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ նզովում Է ավստրիական կառավարությանն այն բանից հետո, երբ Ավստրիայի դաշնային կառավարությունների վրա բարձրացվել են Իսրայելի դրոշները:

«Փրփրած բերանով չես լուծի Մերձավոր Արեւելքի հակամարտությունը: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն Է: Մենք չպետք Է թույլատրենք, որ նրանք մեր վզին փաթաթեն գործելու օրենքը»,-հայտարարել Է Շալենբերգը:

Նրա խոսքով՝ կառավարությունների, այդ թվում՝ ավստրիական կառավարության նկատմամբ նման հարձակումներով, որոնք ահաբեկչությանը դեմ հանդիման կանգնած են Իսրայելի կողմում, թուրք քաղաքական գործիչները եւս մեկ անգամ ցույց են տալիս «իրավունքի իրենց զարհուրելի ըմբռնումը»:

«Կրակի վրա յուղ լցնելու փոխարեն Թուրքիային շտապ կարգով կոչ Է արվում ավանդ ներդնել ապաԷսկալացման գործում»,-հավելել Է ԱԳ նախարարության ղեկավարը: Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հաղորդել են, որ Էրդողանի խոսքերից հետո արտգործնախարարություն Է կանչվել Թուրքիայի դեսպանը:

«Նախագահ Էրդողանի այդ անհեթեթ արտահայտություններից հետո Թուրքիայի դեսպանն այսօր օրվա առաջին կեսին կանչվել Է ԱԳ նախարարություն, որպեսզի նրան միանգամայն պարզորոշ կերպով հաղորդվի Ավստրիայի դիրքորոշումը»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարությունում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Իսրայելի դրոշն անցյալ ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին, ի նշան համերաշխության բարձրացրել են կանցլերի դաշնային գերատեսչության տանիքի վրա, քանի որ ահաբեկչական գրոհներն Իսրայելի վրա արժանի են ամենավճռական քննադատության»: Կանցլերի գերատեսչությունից հետո իսրայելական դրոշը բարձրացրել Է նաեւ Ավստրիայի ԱԳՆ-ն՝ վճռական աջակցություն հայտարարելով Իսրայելի անվտանգությանը:

Ձեզ կհետաքրքրի...