Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին, հետաքրքրվել՝ նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացնելու համար, գրում են ադրբեջանակն ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի ՄԻՊժի հայտարարության՝ օմբուդսմենն անհատական կարգով լսել է նրանց դիմումները, ներկայացրել իրենց իրավունքները և հետաքրքրվել՝ արդյոք նրանց իրավունքները պաշտպանվո՞ւմ են: Ըստ աղբյուրի՝ պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման, վերաբերմունքի առնչությամբ:
Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելության շրջանակում արձանագրած արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը 72 է: Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում դեռ կան 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք: Պաշտոնական Բաքուն այլ թիվ է ներկայացնում՝ նշելով, որ նրանք ոչ թե ռազմագերիներ, այլ «դիվերսանտներ են»։ Նրանց մասով քրգործեր են հարուցված։
24news.am