ՀԱՊԿ ԴՌՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԼԻՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋ․ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Bac drneri orer

 ՀԱՊԿ դռները պետք է մշտապես բաց լինեն բոլոր պետությունների առաջ։ Այդ թվում նաեւ Ադրբեջանի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուսենկոն։ Փոխնախարարը, ի շարս այլ հանգամանքների, հիշատակել է հատկապես մեկը, որը կարող է խանգարել այն բանին, որ Ադրբեջանը անդամակցի ՀԱՊԿ-ին։

Բանն այն է, որ ՀԱՊԿ Կանոնադրությունը նախատեսում է, որ անդամ պետությունները պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։ Նման հարաբերություններ պաշտոնապես Բաքվի եւ Երեւանի միջեւ չկան։ Ու հենց որ դա լինի, ըստ Ռուդենկոյի, իսկ Մոսկվայում հույս ունեն, որ դա ուշ թե շուտ կլինի, այդ դեպքում կարելի է արդեն հարցը դնել գործնական հարթության վրա։

«Հրապարակ օրաթերթ»

Ձեզ կհետաքրքրի...