Ամերիկյան լրատվականները ՉԹՕ-ների հետ կապված հերթական աղմուկն են բարձրացրել

UFO
 Ըստ նրանց՝ Պենտագոնը հաստատել է կինոռեժիսոր Ջերեմի Քորբելի կողմից հրապարակված տեսանյութի իսկությունը, որում երևում է, թե ինչպես է գնդաձև թռչող սարքն անհետանում օվկիանոսի ջրերում:
Քորբելի պնդմամբ, այս տեսագրությունն արվել է 2019 թ-ի հուլիսի 15-ին՝ ամերիկացի զինվորականների կողմից:
Ի դեպ, սա ՉԹՕ պարունակող առաջին տեսանյութը չէ, որի իսկությունը հաստատվում է Պենտագոնի կողմից:
ՉԹՕ հապավումը լսելիս պետք չէ միանգամից այլմոլորակայիններով լի տիեզերանավ պատկերացնել 
Չբացահայտված թռչող օբյեկտ կարող են հանդիսանալ հետախուզական սարքավորումները, տարատեսակ բնական երևույթները և այլն:
 

Ձեզ կհետաքրքրի...