Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. DAF-ի վարորդը վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների. 28 ոչխար սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել.
Այսօր՝ մայիսի 24-ին,արտակարգ դեպք է տեղի ունեել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ-ին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանը, Դավիթ Ասատրյանն ու Ռոման Հարությունյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և տուժած քաղաքացու ինքնությունը։
shamshyan.com