Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին:
Ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում՝ Սեմերիկովը նշել է, որ երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով:
Նա հավելել է, որ «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի»: