Դաժան, ծանր գին ենք վճարում պարզ ճշմարտությունները չտեսնելու կամ տեսածից հրաժարվելու համար․ Հրանտ Տէր-Աբրահամեան

elqer

Հրանտ Տէր-Աբրահամեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Դաժան, ծանր գին ենք վճարում պարզ ճշմարտությունները չտեսնելու կամ տեսածից հրաժարվելու համար: 

Օրինակ, 

1. Որ պատերազմը Ղարաբաղի պատերազմ չէր ու հարցը Ղարաբաղի հարց չէր, այլ Հայաստանի: Հիմա գոնե տեսնո՞ւմ ենք: 

2. Որ ռուսական երաշխիքով խաղաղությունը խաղաղություն չի լինելու, քանի դեռ Ռուսաստանը չի վերցրել ամբողջ Անդրկովկասը: Իսկ եթե չվերցնի՞: 

3. Որ պատերազմը ոչ 2020-ի սեպտմբերին է սկսվել, ոչ էլ 2020-ի նոյեմբերին է ավարտվել: Այն սկսվել է առնվազն 16-ի ապրիլից ու անդադար՝ բաց կամ քողարկված շարունակվել է ու կարևորը՝ շարունակվում է: Լայնամասշտաբ ռազմականն է միայն ավարտվել: Շարունակվելու է այքան ժամանակ քանի դեռ Անդրկովկասում ռուսական գերիշխանության վերահաստատման պլանը չի հասել ավարտի: 

4. Որ հանձնվելը ելք չի: Հանձվողին չեն թողնում հանգիստ, մինչև չհանձնվի մինչև վերջ: Հանձնվելն իմաստություն չէ: Նահանջը չի ավարտվում, քանի դեռ կամք չկա այն դադարեցնելու: Իսկ մինչև վերջն էնքան է, որքան պետք կլինի վճարել ռուսական գոտու Ադրբեջանի մտնելու համար: Եթե ընդհանրապես պատրաստվում է մտնել: 

5. Որ ժողովորդի ինքնապաշտպանության ու դիմադրության գաղափարը չի կարելի կոտրել, նսեմացնել: Որ եթե պատերազմի նահատակները՝ «մատաղ են», այլ ոչ թե հերոս, այդպես «մատաղ» անելով էլ շարունակելու ես, մինչև նորից չհասկանաս, որ հերոսների կարիք ունես: Որ եթե Նժդեհի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի ժամանակներն անցել են, դե ուրեմն, եկեք փորձագետներով ու դիվանագետներով՝ «կղերով» հարցեր լուծենք: Կարող ենք նույնիսկ կաթողիկոսին ուղարկել Հռոմի Պապի մոտ՝ բալքի օգնի: 

6. Որ չի լինում Սերժի կռիվ, Նիկոլի կռիվ, Լևոնի կռիվ, այլ պատերազմը պետությանն է, ոչ թե ղեկավարինը, ու սկզբունքը նույնն է, այլ ոչ թե տարբեր՝ նակած կուսակցական դիրքորոշման: Որ եթե քո երկրի վրա հարձակվում են՝ երկու, երեք տարբերակ չկա դիրքորոշման, այլ միայն՝ մեկ: 

7. Որ քաղաքականությունը կանխատեսման հիման վրա պետք է լինի, այլ ոչ թե եղածին անդրադարձի: Իսկ կանխատեսման համար պետք է մեծ պատկեր՝ արտաքին միջավայրի հաշվի առնմամբ: 

8. Որ կուսակցականությունը չարիք է……..

Պատերազմից անցել է 6 ամիս: 

6 ամսվա մեջ ի՞նչ է արվել կամ գոնե ի՞նչ է խոսացվել երկրի ինքնապաշտպանության համակագի մասին: Ո՞վ է գոնե առաջարկ արել, էլ չեմ ասում քայլեր: 

Էլի ապրում ու գործում ենք, կարծես անվերջ ժամանակ ունենք, ոնց որ ապրում ու գործում էին 2016-2020-ի: 

Լավ: Չխորանամ, հասկացողը կհասկանա, հասկանալ չուզեցողը էլի նույնի կմնա: 

Ելքեր կա՞ն: 

Հա հեշտ ելքեր միշտ կան: 

Ղարաբաղի հարցը «լուծեցինք», հիմա կարող ենք Սյունիքի հարցը լուծենք, Տիգրանաշենի հարցը «լուծենք»: Նոյմեբրի 9-ի թղթով ԿԳԲ-ի զորք պետք է լինի չէ՞ Սյունիքում, որ ճամփեն ապահովի: Կարանք տանք: Տիգրանաշենը կարանք տանք: Որ գուցե էդ ամենի դիմաց Ադրբեջանը մտնի կամ չմտնի ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ, չգիտեմ: 

Էսքանից հետո, կարող է, հնարավոր է, չի բացառվում, բայց երաշխիք էլ չկա, որ ցարն ու փոքր սուլթանը ողորմեն հայ միլեթին, ու թողնենք, որ Երևանում ապրի: Գուցե Երևանի հարցը պետք չլինի «լուծել», գուցե: Ու էդ ողորմածությամբ հայ ազգը կարող է էլի «աննախադեպ ծաղկում» ունենալ, «արարել», շինհրապարակ դառնալ, տո թանգարան բաց երկնքի տակ, տեխնոկրատիան զարգացնել, խաղաղության դարաշրջան ապրել և ինչու չէ՝ արժանապատիվ խաղաղություն վայելել: 

Այս ամենը՝ ապագա սերունդներից պարտքով: 
Որովհետև՝ հենց կայսրությունը նոից որոշեց, որ պատերազմի ժամանակն է գալիս, պիտի գնաս ու կռվես: Ու եթե կայսրության համար զոհվես, թեկուզ 100 հազար լինի, դա արդեն մատաղ չի լինի, դրանք հերոս կլինեն: 

Դաժա՞ն է: 

Բայց իրական: 

Երկու հարյուր տարի է այդպես ենք ապրում: 

Կան և բարդ ու դժվար ելքեր: 

Եկեք քննարկենք թե որքանա բարդ ու դժվար են դրանք: 

Ու ոչինչ չանենք, որովհետև դե շատ բարդ է: 

Հեշտը կա ու կա, ու փորձած է: 

Կներեք, եթե մռայլ էր: 

Իրականում, ես հավատում եմ, որ թեկուզ հարվածներ կրելով հայ հանրությունը վերջապես ուշիք կգա ու էլ պետք չի լինի բացատրել ելքերը, դրանք իրենք իրենցով պարզ կդառնան»:

Ձեզ կհետաքրքրի...