ԱՄՆ-ն Թուրքիային C-400-ի ձեռքբերման այլընտրանք է առաջարկել
Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման այլընտրանք են առաջարկել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը «CNN TURK» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«C-400-ի ձեռքբերումը խնդիր է ստեղծում ՆԱՏՕ-ի դաշինքում։ Մենք այլընտրանք առաջարկեցինք, նրանք (Թուրքիան) հաստատ գիտեն, թե ինչ անել։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ընդհանուր ճանապարհ գտնել», — ընդգծել է Շերմանը ՝ չհստակեցնելով, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը։