Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Նաղդալյան

AGN

 Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է արել, որով հայտնել է` որպես խոսնակ պարտականությունների դադարեցման մասին:

«Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:

ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել spokesperson@mfa.am էլեկտրոնային հասցեով»,- գրել է նա:

Ձեզ կհետաքրքրի...