ԵՄ դեսպանը սահմանին հանդիպել է ՊԵԿ ներկայացուցիչների հետ
Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Դեսպան Վիկտորինը Մեղրիում էր՝ հայտնում են Եվրամիության հասյատանյան գրասենյակից։
Հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն ընդգծեց փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։
Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։