ՄՈՒՐԱԴՈՎԸ ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԿԳՆԱ, ԵԹԵ ԱՅՍՕՐ ՉՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՄԵՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ. HRAPARAK AM
Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցությամբ և հուսադրում է, որ այսօր մեր զինծառայողը կվերադարձվի։ Այս մասին «Հրապարակին» ասաց գնդապետ Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Մուրադովի հետ․
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հանձնարարականով՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ- լեյտնենատ Ռուստամ Մուրադովը մեծ ջանքերի շնորհիվ ,օգտագործելով ՌԴ խաղաղապահների ամբողջ ռեսուրսը, վարում է բանակցություններ, և հուսադրում է, որ մի քանի ժամում կպարտադրի ադրբեջանցիներին վերադարձնել մեր զինծառայողին, որը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։Խոստանում են, որ շատ կտրուկ քայլերի կգնան, եթե այդ զինծառայողը չվերադարձվի այսօր»,- ասաց Ավագյանը։
Հիշեցնենք, որ մինչ Մուրադովը բանակցում է ադրբեջանական կողմի հետ մեր զինծառայողի վերադարձի հարցով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավ է իրականացնում։
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։
«Հրապարակ օրաթերթ»