ՀԱՊԿ-ը հատուկ ուշադրության տակ է պահում իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին. Զաս
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հատուկ ուշադրության տակ է, ասում է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Տեղում իրավիճակն աստիճանաբար կայունանում է: Կարևորն այն է, որ Լեռնային Ղարաբաղում այլևս չեն կրակում», Զասն այս մասին ասել է ԵԱՀԿ ֆորումում, հաղորդում է Interfax-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է նաև իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում:
«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը` սահմանային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միևնույն ժամանակ, իրավիճակի սրման ռիսկերը պահպանվում են»,- ասել է Զասը: