Դա աննախադեպ ստորություն է. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աննախադեպ ստորություն է անվանել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կոչը՝ պատժամիջոցներ կիրառել երկրի հիմնական ձեռնարկությունների նկատմամբ:
Նախկին թեկնածուն նման կոչով հանդես էր եկել ԱՄՆ կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
Զախարովայի խոսքերով, այդ ընկերություններում աշխատում են բելառուսցիները, ուստի անհասկանալի է, թե ինչպես կարելի է խնդրել թիրախային հարվածել սեփական երկրի քաղաքացիներին, ովքեր տարիներով, տասնամյակներով ստեղծել են ներքին արտադրանք:
Նա նաև ենթադրել է, որ ամերիկյան պատժամիջոցները, հնարավոր է, արդեն պատրաստ են ու ուղղակի մարդ է պետք եղել դրանք բարձրաձայնելու համար: