Ժնևի երկինքը կփակեն Պուտինի և Բայդենի հանդիպման ժամանակ

Biden Putin

 Շվեյցարիայի իշխանությունները կփակեն երկրի օդային տարածքի մի մասը՝ կապված հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հետ:

«Հունիսի 11-ին կայացած նիստում Դաշնային խորհուրդը հավանություն է տվել օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակմանը 2021 թվականի հունիսի 15-17-ը Ժնևում նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի հանդիպման ժամանակ»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սա կլինի Պուտինի ու Բայդենի առաջին անձնական հանդիպումը վերջինիս՝ ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Բացի այդ, Ռուսաստանի նախագահի համար սա կլինի վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունը:

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...