Կա՛մ ընկեր եղեք, կա՛մ մենք ցույց կտանք. Կադիրովը խորհուրդ է տվել Բայդենին Պուտինի հետ հանդիպումից առաջ
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտել է իր սպասելիքներն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի Ջո Բայդենի հանդիպումից, ինչպես նաև խորհուրդներ տվել Սպիտակ տան ղեկավարին: Ըստ Կադիրովի, եթե ամերիկյան կողմը չընդունի Մոսկվայի դիրքորոշումը, «մենք ազդեցության լծակներ ունենք», և Ռուսաստանը նրանց կստիպի հաշվի նստել դրա հետ:
«Ռուսաստանը մեծ տերություն է: Եվ մեր նախագահը լավագույնն ու ուժեղագույնն է: Այլ կերպ չպետք է լիներ: Կա՛մ ընկեր եղեք, կա՛մ մենք ցույց կտանք, թե ինչի ենք ընդունակ», -ասել է Չեչնիայի ղեկավարը:
Հարցին, թե Կադիրովն ի՞նչ կցանկանար փոխանցել Բայդենին, պատասխանել է, որ ցանկանում է, որ Ամերիկայի նախագահը «մարդ մնա»:
«Թրամփը սխալ գործեց, զրոյացավ։ Թող Բայդենը հարաբերություններ կառուցի մեր պետության հետ», – եզրափակել է Կադիրովը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա այսօր, Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի Լա Գրանժ վիլլայում: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունության խնդիրները և միջազգային օրակարգը, ներառյալ համագործակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարում և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում:
auroranews.am