Միկրոչիպ մարդկանց ուղեղում. Պուտինը հավանություն է տվել ծրագրին

Putin

 Ռուսաստանի կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրի զարգացմանը։

«Ուղեղ, առողջություն, ինտելեկտ, նորարարություն» կոչվող դաշնային ծրագիրը մշակվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ծրագրի իրականացմանը, որի հետ նրա դուստրը՝ Կատերինա Տիխոնովան հնարավոր է կապ ունի։ Ավելի վաղ ռուսաստանյան մամուլը գրել էր` նա համակարգում է արհեստական բանականության ծրագրերը։

«Կոմերսանտ»-ը գրում է, որ ծրագրի աշխատանքային խումբը ձևավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի հայեցակարգային մշակումներից հետո։ Կրթության և գիտության նախարարությունից «Կոմերսանտ»-ին ասել են, որ ծրագիրը գտնվում է նախնական փուլում։

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...