ՌԴ Սևծովյան նավատորմը կրակ է բացել բրիտանական Defender ավիակրի ուղղությամբ
ՌԴ Սևծովյան նավատորմը սահմանապահների հետ համատեղ կանգնեցրել է բրիտանական Defender ավիակրի կողմից ռուսական սահմանի խախտումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ Սու-24Մ ինքնաթիռը նախազգուշական կրակ է բացել բրիտանական ավիակրի ուղղությամբ։ Ռուս զինվորականների փոխանցմամբ՝ 11։52-ին բրիտանական նավը հատել է ՌԴ սահմանն ու 3 կմ խորացել դեպի ՌԴ ջրային տարածք Ֆիոլենտ հրվանդանում: Տեղեկացվում է, որ ռուսական կողմը նախազգուշացրել է սահմանի խախտման դեպքում զենքի օգտագործման մասին, սակայն բրիտանական ռազմանավի անձնակազմը չի արձագանքել: Տաթև Ֆռանգյան