Ավստրիայի կանցլեր․ «Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են»
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման թեմային:
Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է աջակցի այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:
«Մենք փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար ցանկանում ենք, որ վերջիններս մնան հարևան երկրներում»,-ասել է Կուրցը:
Նշենք, որ ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Թուրքիայի ու Եվրամիության միջև Մաքսային միության համաձայնագրի և միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր: