68 ամյա քաղաքացին փորձել է թունավորել պուրակի ջուրը. հարուցվել է քրգործ

Pordzel e tunavorel

 Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է կանխվել հանրապետությունում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։

Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որ նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ.-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով, նա 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։

Ձեզ կհետաքրքրի...