Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետը

injenerakan zorqeri nakhkn pet

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իշխան Մաթևոսյանին ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝

Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Ձեզ կհետաքրքրի...