ՌԴ արտգործնախարարն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը քննարկել են ԼՂ փախստականների թեման

RD AGN

 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին Մոսկվայում ընդունել է աշխատանքային այցով  Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Զրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել աշխարհում փախստականների, ներքին տեղահանված անձանց և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համավարակը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի՝ ՌԴ-ի հետ փոխգործակցության տարբեր ասպեկտները:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձին վերաբերող հարցերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման վերաբերյալ  հայտարարության համաձայն: 

Ձեզ կհետաքրքրի...