Գորիսի պատմական միջուկի վերականգնումը շարունակվում է
Համաշխարհային բանկի Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» (LEIDP) ծրագրով շարունակվում են Գորիսի Գետափնյա թաղամասի բարեկարգման աշխատանքները։ Վերակառուցվում են Վարարակն գետի հարակից մայթերը, փոխվում է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։
Նույն ծրագրով արդեն իսկ վերականգնվել է Գորիսի պատմական միջուկի արտաքին տեսքը: ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել: