Շինծու մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի ցուցակում գտնվողներին
Բացարձակ «բեսպրեդել» է տեղի ունենում մեր երկրում, շինծու մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի ցուցակում գտնվողներին, նրանց, ովքեր դաշինքի կողքին են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Արշավ են սկսել Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,–ասաց նա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի իշխանության գլխավոր նպատակներից մեկն է՝ ջարդել մեր երկրի դիմադրողականությունը։
«Պատահական չէ, որ այս ամենը կատարվում է Սյունիքում, պատահական չէ, որ լավագույն զինվորականներին հեռացնում են, ես անմիջականորեն կապում եմ այն իրադարձությունների հետ, որոնք առաջիկայում սպասվում են Հայաստանում։ Սա ծրագիր է մեր երկրի և պետության դեմ»,– ասաց նա։
24news.am