Հունաստանի արտգործնախարարին կանչել են խորհրդարան՝ հույն դեսպանի՝ Շուշի կատարած այցի վերաբերյալ բացատրություն տալու համար

Hunastan

Հունաստանի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ երկրի արտգործնախարարին կանչել են խորհրդարան՝ բացատրություն պահանջելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գրավված Շուշիում կազմակերպած այցին՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպանի մասնակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:

Հունաստանի արտգործնախարարին ուղղված նամակում Հայ դատի գրասենյակն իր դժգոհությունն է հայտնել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի՝ Արցախի գրավված տարածքներ, այդ թվում Շուշի այցի կապակցությամբ:

Հայ համայնքի նախաձեռնությունը մեծ աջակցություն և լայն տարածում է գտել Հունաստանի տարբեր համայնքներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում:

Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Կոտսիասն իր մտահոգությունն է հայտնել այս կապակցությամբ և հույն դեսպանի գործողություններն անվանել ամոթալի:

1inlur.am

Ձեզ կհետաքրքրի...