Նոր Հաճնի կամրջի տակ դի է հայտնաբերվել. հանգամանքները պարզվում են

Nor Hachn

 2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում կայանված է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենա՝ առանց վարորդի:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչին, որը վարել է վերջինիս եղբայրը՝ ծնված 1984թ., ում դին 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք տանող կամրջի տակ՝ ձորի դժվարամատչելի տեղանքում:

Տղամարդու մահվան պատճառը (պատճառները) պարզելու նպատակով որոշում է կայացվել՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Բացատրություններ են վերցվել մահացածի հարազատներից և կնոջից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին:

Ձեզ կհետաքրքրի...