Երբ Ֆրանսիայի դեսպանը ուշգիշերային գրառում է անում, դա վկայում է, որ լարվածության հրահրման «խաղադրույքը» բավականին բարձր է եւ լուրջ․ Բադալյան

Badalyan

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք ստույգ գիտեն, թե ինչու է Էրդողալիեւը դարձյալ սրում իրավիճակը սահմանին, եւ ինչու հենց Երասխում: Կարող ենք դիտարկել տարբեր, հաճախ տրամագծորեն հակառակ վարկածներ:

Կարող է լինել ճնշում Ռուսաստանի վրա՝ ընդհուպ Արեւմուտքի հետ համաձայնեցված, որովհետեւ միջինասիական հրդեհի առաջ կանգնած Ռուսաստանին Կովկասում կայծեր բոլորովին պետք չեն: Ընդ որում, որոշակի սահմանում Ռուսաստանն էլ իր հերթին դա կարող է դիտարկել Հայաստանի վրա ճնշման միջոց, մի կողմից Արեւմուտքի հետ գործակցության հարցում արգելակների, մյուս կողմից եռակողմ ձեւաչափում թուրք-ադրբեջանական օրակարգով զիջումների, որպեսզի այդպիսով կարողանա հասնել իր համար կայունության կանխատեսելի ու կառավարելի առավելագույն վիճակի:

Եվ իհարկե կարող է լինել տարբերակ, երբ Ռուսաստանն է փորձում Էրդողալիեւի հետ համաձայնեցված ճնշում բանեցնել Հայաստանի վրա՝ «սուր եւ զգայուն» հարցերի օրակարգով։

Երբ Ֆրանսիայի դեսպանը ուշգիշերային գրառում է անում, դա վկայում է մի բան, որ լարվածության հրահրման «խաղադրույքը» բավականին բարձր է եւ լուրջ: Բայց ինչն է բովանդակության առանցքում: Անհրաժեշտ է դրա վերաբերյալ տեղեկատվություն, հասկանալու համար, թե ով է բլեֆով խաղում, եւ ում են քաշում խաղի մեջ, ու ինչ խաղի մեջ:Հ.Գ եվ թերեւս մի վարկածի մասին էլ:

Չեմ բացառում, որ Էրդողալիեւը ունի կասկած, որ Հայաստանի հանդեպ Եվրաատլանտյան հետաքրքրության աճն ու աշխուժացումը կարող է լինել ՌԴ վերնախավի առնվազն որոշակի շրջանակի հետ համաձայնեցված: Դրա համար կարող են լինել մի շարք պատճառներ:

Ձեզ կհետաքրքրի...