Ադրբեջանն ու Թուրքիան կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորավարժություններին

NATO

 Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժությունները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը։ 
    Բացի Վրաստանից և Միացյալ Նահանգներից, դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների և դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողները: Նրանց թվում են՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։ 
    Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորական։ Վարժանքները կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:

Ձեզ կհետաքրքրի...