Մտածում ենք ծրագրի մասին, որը գնացքով կկապի Երևանը, «Զվարթնոցը», Էջմիածինն ու Արմավիրը. Ֆրանսիայի դեսպան

Lacot
 Հայաստանում Ֆրանսիայի դեսպան🇫🇷 Ժոնաթան Լաքոտը, Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ-ին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու Փարիզի նախաձեռնությանը, հայտարարել է, որ Ֆրանսիան ցանկանում է ներկա լինել էներգետիկ, ենթակառուցվածքների, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտներում։
🛤«Մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,-ասել է նա։
✅Լաքոտը նշել է, որ տրամադրվելիք գումարի չափը կախված կլինի հայկական կողմի ներկայացվելիք ծրագրերից։ «Որպեսզի գաղափար ունենանք, թե ինչի մասին է խոսքը, կարող եմ ասել, որ բյուջետային օժանդակության մասով պատրաստ ենք տրամադրել 50-100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ Բյուջետային այս օժանդակությանը կարող են գումարվել առանձին օժանդակություններ՝ հատուկ ծրագրերի համար»,-ասել է դեսպանը։

Ձեզ կհետաքրքրի...