Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Urugvai

 Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ⬇️
Արմեն Գրիգորյանի և Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին ժ. 11:30-ին, որին կհետևի ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի մամուլի համար համատեղ հայտարարությունը՝ ժ. 12:30-ին:
Ժամը 11:30-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու և ժ. 12:30-ին մամուլի համար համատեղ հայտարարությունը լուսաբանելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները:
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Ձեզ կհետաքրքրի...