Մյանմարում ռազմական հեղաշրջման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 1006-ի․ The Guardian

Myanmar

Մյանմարում ռազմական հեղաշրջման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 1006-ի։ Այս մասին հայտնում են քաղբանտարկյալների աջակցության ասոցիացիայի ակտիվիստները (AAPP), հայտնում է The Guardian-ը։ Ասոցիացիան ճշտում է Մյանմարում ռազմական հեղաշրջումից հետո մահվան դեպքերի և զանգվածային ձերբակալությունների թիվը: Անվտանգության ուժերի կողմից սպանված խաղաղ բնակիչների թիվը հասել է 1006 մարդու: «Քանի դեռ զինվորականներն իշխանության ղեկին են, նրանք կշարունակեն սպանել երիտասարդներին, մասնագետներին, ինչպիսիք են բժիշկներն ու ուսուցիչները, տղամարդիկ, կանայք և երեխաները», – ասել է AAPP-ի քարտուղար Կո Բո Գին: Նա ընդգծել է, որ զինվորականների գործողությունները վնասում են ոչ միայն մարդկանց, այլև ամբողջ երկրին և նրա ժողովրդավարությանը։ «Նրանք սպանում են ոչ միայն մեր կյանքը, այլև երկրի ապագան և ժողովրդավարության հույսերը», – ավելացրել  Կո Բո Գին: Հիշեցնենք, որ Մյանմարում խունտան դատում է երկրի ձերբակալված նախագահին: Զինվորականները Սու Չժիին մեղադրում են ընտրակեղծիքների և յուրացման մեջ: Իրավապաշտպանները մեղադրանքները անվանուն են շինծու և քաղաքական դրդապատճառներով:

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...