Վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող նոր հոդվածի 1-ին հասցեատերը ԶԼՄ-ներն են

hasceaterer

 Ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու ու, մեղմ ասած, տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում՝ ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։

Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:

Ըստ այդմ, ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները, ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում՝ ի տարբերություն հասարակ քաղաքացու։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն, ըստ էության, կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:

Կապիտուլյանտներն անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն», — գրել է փաստաբանը։

Ձեզ կհետաքրքրի...