Արցախում քրգործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ
ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 27․08․2021թ․ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի՝ նախարարի կողմից 2020 թ. օգոստոս ամսին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդկերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ:
Քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը: