Եվրոպան Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կարող է կիրառել

Patjamijocner

  Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը չկատարելու համար:

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական ժողովը, որի օրակարգում է հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալայի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի չկատարման հետևանքով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը:

ՄԻԵԴ որոշումների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե գործարար Օսման Քավալային ազատ արձակելու ՄԻԵԴ-ի որոշումը չկատարվի, ապա Եվրախորհուրդն առաջին անգամ կսկսի խախտման ընթացակարգ Թուրքիայի դեմ:

Հիշեցնենք, որ Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։

2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ մեղադրվող Քավալան կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։ 2019 թվականի մայիսին նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ վճռել էր, որ նրա կալանավորումը իրավաչափ չէ՝ պահանջելով ազատ արձակել նրան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...