Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը

zorqer

 Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում լարվածության վերջին սրումը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը: Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում գրավյալ տարածքներն ազատագրելու ուղղությամբ»,- ասել է Միքդադը: Սիրիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այս սրացման հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաեւ այն աջակցությունը, որն Անկարան տեղում տրամադրում է ահաբեկչական խմբավորումներին»: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը օգոստոսին նշել էր անվտանգության իրավիճակի վատթարացումը և Սիրիայի որոշ շրջաններում զինված հակամարտության նոր սրումը:

Ձեզ կհետաքրքրի...