«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը.Sputnik
Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։
Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», – ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր:
Ընկերությունը հայտնում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ժամանակ վառելիքի ծախսի նվազմանը:
Sputnik Արմենիան փորձում է մեկնաբանություն ստանալ պատկան մարմիններից։Հիշեցնենք` սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով։
Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն էՀայաստանի քաղավիացիայի կոմիտեն սեպտեմբերի 28-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ օդային տարածքով «Turkish Airlines» ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։ Կոմիտեից շեշտել էին նաև, որ միջազգային պահանջների համաձայն` քաղաքացիական օդանավերով իրականացվող տարանցիկ թռիչքների համար որևէ թույլտվություն չի պահանջվում, ուստի Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: