Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթից որոշակի մաս ուղղվելու է Երևանին. Հայկ Մարության

Yerevanin
  Քաղաքապետարանում հանդիպել ենք Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
ԵՄ կառույցների աջակցությամբ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին։
Հայտնի է, որ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթից որոշակի մաս ուղղվելու է Երևանին։ Այս առումով առանձնացրել ենք մի քանի ուղղություն:
Մասնավորապես, առաջակում ենք գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կոշտ կենցաղային աղբի կառավարման, Երևան «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև Մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերի ուղղությամբ:
Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և Եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյու քաղաքացի:
Եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվեցինք համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ տեղափոխել գործնական փուլ:

Ձեզ կհետաքրքրի...