Պետդումայում կոչ են արել արգելել չամուսնացած ռուս կանանց ուղեւորվել Թուրքիա

Depi turqia

 Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ասել է, որ չամուսնացած ռուս կանայք չպետք է մեկնեն հանգստի Թուրքիա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով ՝ տեղացի տղամարդիկ «հայտնի են» ոչ լավագույն պահվածքով և կանանց անընդհատ փորձում են ալկոհոլի ազդեցության տակ գայթակղել:

«Կա մի խնդիր, որը շատ ռուս աղջիկներ ընդհանրապես չեն հասկանում, երբ տրվում են թուրք գայթակղիչների սիրալիրությանը: Նրանք երգում են մեծ սիրո մասին երգեր, իսկ հետո երեխան դառնում է այդ թուրք փաշայի սեփականությունը, իսկ մայրը լիովին զրկվում է իրավունքից», — ասել էպատգամավորը ՝ հավելելով, որ նման բողոքները «շատ են», և չամուսնացած ռուս կանանց պետք է արգելել մեկնել Թուրքիա:

Ձեզ կհետաքրքրի...