Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում սահմանազատման գծի վրա գրավել են Ստարոմարևկա գյուղը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը:
«Բնակավայրի հետ մեր կապը պարբերական բնույթ ունի, քանի որ այն խլացվում է ուկրաինական ստորաբաժանումների կողմից: Մենք ունենք այնտեղ բնակվող անձանց ամբողջական ցուցակը: Այնտեղ կան և երեխաներ, և տարեցներ: Հիմա գյուղը խաղաղ ճանապարհով ազատագրելը խնդրահարույց է, հենց բնակավայրի ներսում արդեն անցակետեր են տեղադրվել, կան այլ ամրաշինական կառույցներ»,- նշել է Պուշիլինը՝ հավելելով, որ այդ տարածքներում զինված գործողությունները կարող են վտանգել խաղաղ բնակչության կյանքը: Նա հավելել է, որ ստատուս-քվոյի վերականգնման նպատակով ներգրավվել են միջազգային կառույցները:
Պուշիլինը նշել է, որ Կիևը սադրանքների է դիմում՝ լայնամասշտաբ պատերազմ հրահրելու նպատակով: