«Եթե Իրանը գործի ողջամտությամբ, Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրներ չեն լինի»․ Էրդողան

Turq

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո հայտնել է, որ, եթե Իրանի գործողությունները ողջախոհության սահմաններում լինեն, ապա Ադրբեջանի հետ նրա խնդիրները կբացառվեն, հաղորդում է Report.az-ը։

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրդվելի դիրքորոշում է պահպանում, և փոխզիջումների չի գնում։

Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին, Էրդողանը նշել է, որ ոչինչ չեն զիջում Իսրայելին․ «Մենք կարող ենք Իսրայելի հետ փոխանակել տարբեր տեսակի ապրանքներ, նրա հետ ունենք նույն հարաբերությունները, ինչ մյուս երկրների հետ, և դա կշարունակվի ապագայում»:

Նա ընդգծել է, որ այդ հարցերում երկրները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա․ «Մենք հուսով ենք, որ եթե Իրանը գործի ողջամտությամբ, Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրներ չեն լինի», — ասել է Էրդողանը:

Սյուզի Սիրականյան

Ձեզ կհետաքրքրի...