Թուրքիայում մանկահասակ բանվորների թիվը հասնում է 2 միլիոնի
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի կազմած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նվազագույնը 2 միլիոն մանկահասակ բանվոր կա։ 2 միլիոնի 30.8 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության, 23.7 տոկոսը՝ արդյունաբերության, իսկ 45.5 տոկոսը՝ սպասարկման ոլորտում։
Զեկույցի համաձայն՝ աշխատանքի պատճառով երեխաների սպանություններն ամենաշատը գրանցվում են գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մանկահասակ բանվորների 64 տոկոսը 5-14 տարեկան երեխաներ են։
Քարաջայի զեկույցում ներկայացվել է նաև 2014-2021 թվականներին աշխատանքային միջադեպերում մահացած երեխաների թիվը։ Ըստ այդմ՝ 2019 թվականին մահացել է 67, 2020 թվականին՝ 68, իսկ 2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում՝ 19 երեխա։
ermenihaber.am