Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք.

Shpotmunq

ՀՀ կառավարությունը պարզաբանմամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Նշենք, այսօր լրագրողները հարց ուղղեցին Արայիկ Հարությունյանին՝ արդյոք հնարավո՞ր է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, Հարությունյանն ասել է, որ նման հարց քննարկվում է։

Ձեզ կհետաքրքրի...