Էրդողանի հետ հանդիպմանը Բայդենը հստակորեն արտահայտել է ԱՄՆ-ի մտահոգությունը ռուսական S-400-ների վերաբերյալ․ Պետքարտուղարության խոսնակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հստակորեն արտահայտել է Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրան խնդրել են մեկնաբանել մամուլում տարածվող տեղեկությունները, թե Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ տեղակայած են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ուժերը։ «Մենք բավականին հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը S-400-ների և Թուրքիայի հետ կապված։ Նախագահ Բայդենը Հռոմում վերահաստատել է մեր գործընկերությունը պաշտպանության ոլորտում և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր։ Սակայն հանդիպմանը նախագահը նաև նշել է Թուրքիայում ռուսական ЗРС S-400-ների առկայության շուրջ մտահոգության մասին։ Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունն այդ համակարգերի հետ կապված, հստակ նշել ենք դրա հետևանքները, այդ թվում՝ F-35 կործանիչների համատեքստում»,- ասել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։ Նա, սակայն, հստակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Թուրքիան S-400 համակարգերը տեղափոխել է Ինջիրլիքի ավիաբազա կամ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում ԱՄՆ-ն այդ հարցով։ Էմմա Չոբանյան