Խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը

Hastatel en

  Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը:

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության ինֆորմացիոն տեղեկանքի՝ նոյեմբերի 8-ին` Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկն սպանվել է:

«Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը», — նշված է հաղորդագրության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...