Նոյեմբերի 10-ին հարցազրույց եմ տվել «Հեռանկար» վերլուծական ծրագրին. Արմեն Գրիգորյան

 Անդրադառնալով նոյեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտմանը, ինչի արդյունքում զոհվել էր քաղաքացիական անձ, կարևորել եմ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում շեշտվում էր հետաքննություն սկսելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքները միտված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեությունը ԼՂ-ում հարցականի տակ դնելուն կամ աշխատանքների հնարավորինս պատշաճ կատարումը ձախողելուն:
Խոսելով «3+3» ձևաչափի մասին շեշտել եմ՝ ըստ Հայաստանի մոտեցման, օրակարգում չպետք է լինի այնպիսի հարցերի քննարկում, որոնք Հայաստանը արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, իսկ տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցը քննարկվում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում:

Ձեզ կհետաքրքրի...