Աբխազիայում կրակ են բացել ուղևորներով լի երթուղայինի ուղղությամբ

Krakel e

 Նոյեմբերի 24-ի առավոտյան Աբխազիայի Գուդաուտայի շրջանում կրակ են բացել ուղևորներով լի երթուղային տաքսիի ուղղությամբ։ Սպուտնիկի աբխազական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Աբխազիայի ներքին գործերի նախարարի օգնական Բադրա Այբան։ Միջադեպի արդյունքում տուժել է երթուղայինի վարորդը․ նա հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Ականատեսների վկայությամբ՝ կրակոցներից հետո Խիպստա գյուղի դպրոցի դիմաց միկրոավտոբուսը բախվել է սյանը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ կրակողի ինքնությունն արդեն պարզվել է։ Իրավապահ մարմինները նրան ձերբակալելու գործողություն են իրականացնում։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...