19-ամյա վարորդը Mazda-ով Ծերեթելիի խաչմերուկում տապալել է ծառն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել ուսումնական կենտրոնի սանդուղքների վրա

Kaskadyor

 Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտիք մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Պարեկներ Մերի Վառյանն ու Արամ Դանիելյանը սահմանազատել են տարածքը: Փաստի առթիվ  Ա. Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...